«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը չէր կարող անսպասելի լինել: Այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նան տեսակետ հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը:
«Տարբերակներն ընդամենը երկուսն էին՝ կամ Ծառուկյանն առաջադրվում է, կամ՝ չի առաջադրվում: Անսպասելի կարել է համարել միայն այն սցենարը, որը չի կարելի կանխատեսել»,-ասաց Բաղդասարյանը, հավելելով, որ ԱԱԽ վերջին նիստին Ծառուկյանը բացակայել է, բայց միայն այն պատճառով, որ չի եղել Հայաստանում:





























