Գտնվել է Վրաստանում ձնահոսքի տակ մահացած երրորդ ռուս լեռնագնացի մարմինը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել է մյուս երկու զոհված լեռնագնացների մարմինների հայտնաբերվելու մասին։ Ձնահոսքից միակ փրկվածը՝ 19-ամյա Մաքսիմ Ստեպանովն արդեն դուրս է եկել Վրաստանից եւ հարազատների ուղեկցությամբ վերադառնում է տուն՝ Վոլգոդոնսկ քաղաք։
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտարարել է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ներկայացուցիչ Յուլիա Ստարչենկոն, մյուս երեք մարմիններն ուղղաթիռով կտեղափոխվեն Վրաստանի Կազբեգի բնակավայր։ Այնտեղից հունվարի 12-ին ռուս-վրացական սահմանի բաց տրանսպորտային միջանցքով՝ Վերին Լարսի անցակետով, մարմինները կհասցվեն Ռուսաստան եւ ՌԴ ԱԻՆ աշխատակիցների հսկողությամբ կտղափոխվեն Վոլգոդոնսկ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Մկինվարցվերիի գագաթից իջնելու ժամանակ ռուս 4 լեռնագնացներ ընկել են ձնահոսքի տակ. Նրանցից երեքը Ստեպանովների ընտանիքի անդամներն էին, ինչպես նաեւ Սերգեյ Մովչանը։ Նրանք բոլորն էլ ծնունդով Ռոստով նահանգից էին։





























