Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ապագայում մտադիր չէ Հայաստանի նախագահ առաջադրվել: Նա այդ մասին հայտնել է այսօր՝ հունվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ Բաղդասարյանի` իր համար առաջնային խնդիրը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ավանդ ունենալն է` որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Բաղդասարյանը համամիտ է գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայացքներից շատերին: «Ես  պատրաստ եմ ուժերիս ներածին չափով աջակցել պետության ղեկավարին` ապահով Հայաստանի ստեղծման հարցում», – ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նման դիրքորոշումները հաստատվում են  Կառավարության ծրագրի եւ «ՕԵԿ»-ի նախընտրական  ծրագրի գրեթե լիակատար համընկնումով: