Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 18.10-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ) ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան-Գորիս, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց:




























