ՀՀ ՊՆ N զորամասում 1000 դրամ գումար պարտքը հետ ստանալու պատճառով մի խումբ զինծառայողներ վիճաբանել եւ բռնություն են կատարել միմյանց  նկատմամբ: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը  քննվելու է իրենց մոտ:

18-ամյա  Մխիթար Գ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1000 ՀՀ դրամ վերցրած պարտքը պահանջելու նպատակով մի խումբ անձանցով` հարազատ եղբոր` 18-ամյա  Մհեր Գ-ի հետ, վիճաբանել են համածառայակից Տ.Մ-ի հետ, որի ընթացքում քաշքշել, հայհոյանքներ տվել եւ բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ` ստորացնելով 19-ամյա  Տ.Մ-ի պատիվն ու արժանապատվությունը: Մխիթար Գ-ի դեմ  քրեական գործ է հարուցվել 359   հոդվածի  2-րդ մասի  2-դ կետով: Իսկ Մհեր Գ-ի  եւ Տ.Մ-ի դեմ քրեական գործ է հարուցվել 359  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործ է հարուցվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը դատարան է հանձնվել հունվարի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: