Կոտայքի մարզում 85-ամյա Խ.Ի.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով կյանքի համար վտանգ սպառնացող հարվածներ է հասցրել որդուն: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է  իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 85-ամյա Խ. Ի.-ն կենցաղային հարցերի շուրջ, վիճաբանության մեջ է մտել իր որդու ` Գ. Ի-ի հետ , որի ընթացքում խոհանոցային դանակով, դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի առաջնային պատին՝ առաջացնելով կտրած-ծակած թափանցող վնասվածք` սրտի վնասումով, սրտի տանպոնադայով եւ երկկողմանի հեմոպնևմոթորաքսով:

Արդյունքում Գ. Ի-ի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: