«Ես կարծում եմ, որ Կոնգրեսը իրեն խանդոտ սիրուհու պես է պահում Հրանտ Բագրատյանի նկատմամբ: Կոնգրեսը պետք է օգնի Հրանտ Բագրատյանին, որովհետեւ Հրանտ Բագրատյանը Կոնգրեսին օգնել է: Գոնե իր պարտքը պետք է վերադարձնի՝ մեկ: Երկրորդը՝ Կոնգրեսի օրորոցի մոտ կանգնած է եղել: Կոնգրեսը երբ ծնվում էր, Հրանտ Բագրատյանն է ընդհանրապես պորտ կտրող մանկաբարձը եղել Կոնգրեսի: Ինքը եւ իր ընկերները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ համակիր, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, գրում է «Առավոտ» թերթը։
«Հիշեցնենք, որ որոշ կոնգրեսականներ այս օրերին Հրանտ Բագրատյանին սոցիալական ցանցերում դավաճան են հռչակում՝ առաջադրվելու եւ Սերժ Սարգսյանի «ապօրինի ռեժիմը լեգիտիմացնելու» համար»,- հավելում է «Առավոտը»։





























