Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ը եթե չքայքայվի, ապա կթուլացնի իր դիրքերը: «168 ժամ» թերթի թղթակցի այս հարցին ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանել է.
««Կոնգրեսը՝ որպես միավոր, կարծում եմ, չի կարող աշխատել նույն ոճով, ինչպես նախկինում: Հնարավոր է իմ ընկերներից շատերին դուր չգա իմ տեսակետը, բայց գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը հավաքված էր Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ ու նպատակ ուներ առաջադրել հենց նրան: ՀԱԿ-ն այն յոթ հոգին չեն, որոնք խորհրդարանում նստած են: Կոնգրեսը, անգամ խորհրդարանական խմբակցության պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ես գտնում եմ, որ եկել է ժամանակը, երբ Կոնգրեսի կազմում առկա կուսակցությունները պետք է փորձեն ակտիվանալ, անկախ նրանից կմնա՞ն նրանք կուսակցության կազմում, թե՞ ոչ: Նրանք պետք է գտնեն իրենց քաղաքական գիծը, հասարակության շերտը: Պետք է դառնան ինքնուրույն, ոչ թե այն իմաստով, որ Լ. Տեր-Պետրոսյանն այլեւս քաղաքականության մեջ չէ, այլ պարզապես ամրապնդվեն ու չսպասեն, թե երբ պետք է Լ. Տեր-Պետրոսյանն իրենց օգնի»»,- մեջբերում է «168 ժամը»:





























