Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ածուխ տեղափոխող վագոնները ռելսերից ընկել են. զոհվել է երկու մարդ, հայտնել են Ռուսաստանի Իրկուտսկի մարզի ԱԻՆ-ի Գլխավոր վարչությունում:
Վթարը տեղի է ունեցել Արեւլա-սիբիրյան երկաթուղու տրանսսիբիրյան մագիստրալի 5337 կմ- ում`ժամը 05:10-ին: 24 վագոններ ռելսերից ընկել են:
Դրա հետեւանքով գնացքը բախվել է դիմացից եկող շոգեքարշին: Վերջինիս մեքենավարը եւ օգնականը զոհվել են: Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են:
Վթարից տուժել են էլեկտրահաղորդման չորս հենսյուներ:
Հնարավոր են ուղեւորատար գնացքների երթեւեկության ուշացումներ: Արեւլա-սիբիրյան երկաթուղու մամուլի ծառայությունում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են, որ վթարի պատճառը վագոններից մեկի կողքի շրջանակի կոտրվելն է եղել:





























