«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ։
- Պարոն Հարությունյան, խոսք է գնում այն մասին, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո հնարավոր է ԱԺ նախագահի փոփոխություն լինի եւ հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Ձեր անունը։ Դուք պատրա՞ստ եք այդ բեռը վերցնել Ձեր ուսերին։
- Ոչ, պատրաստ չեմ։
- Ինչո՞ւ։
- Ես ասել եմ, ինձ չի հետաքրքրում այդ պաշտոնը։
- Իսկ եթե կուսակցությունը Ձեզ այնուամենայնիվ հորդորի կամ Սերժ Սարգսյանն առաջարկի։
- Դե, երբ կհորդորի, այն ժամանակ կխոսենք։
- Կարելի՞ է կարծել խուսփում եք պատասխնատվությունից, թե՞ միգուցե մտածում եք՝ ԱԺ օլիգարխների հետ չեք կարողանա լեզու գտնեք։
- Ես արդեն պատասխանեցի այդ հարցին։ Փնտրել էստեղ այլ երանգ չարժե։
- Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում ընտրություններից հետո։
- Ես, ճիշտն ասած, դեռեւս տեսնում եմ Հովիկ Աբրահամյանին... Նախագահական ընտրություններից հետո ԱԺ նախագահի փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս ես հիմքեր չեմ տեսնում... »,- մեջբերում է «Ժամանակը»։





























