Սիսիան-Գորիս ավտոճանապարհին` Հարժիս գյուղի խաչմերուկում, ձնաբքի հետեւանքով մեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հունվարի 12-ին, ժամը 02.00-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները` «Ուազ» ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա