Իշխանությունները սարսափած են, քանի որ պարզվում է, որ Հայաստանում իշխանափոխություն անելու համար ութ միլիոնը բավարար է: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանը:
Նրա խոսքով, այդ մասին վկայում է իր դեմ արվող սեւ PR-ը: Արամ Հարությունյանը առաջարկեց հետադարձ հայաց նետել Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ ասաց.«Ունեն քաշքշած թշեր` առայժմ ընդամենը արտգործանախարինը, ընդամենը սառեցրած թղթեր, հարաբերություններ ենք սառեցրել Հունգարիայի հետ»: Հարությունյանն ասաց, թե երբեւէ չի եղել, որ Հայաստանի նաախագահը գնա Մոսկվա եւ մինչեւ տաասնմեկանց կես սպասի ու պարզվի, որ Պուտինն ու Մեդվեդեւը ուսանողների հետ կարտոֆիլ են հավաքում:
Հարցին, թե իր նախագահ ընտրվելու դեպքում որոնք են լինելու իր առաջին երեք հրամանագրերը, թեկնածուն ասաց. «Այսպես ասեմ, Հրանտ Բագրատյանը ասում է հարյուր քայլ, չէ՞: Բայց երկրի համար առաջին քայլն է պետք, որը քաղաքական կամքն է: Սերժ Սարգսյանի ծրագիրը վատը չէ, պարզապես քաղաքական կամք չունի»,- ավելացրեց Արամ Հարությունյանը: Արամ Հարոությունյանը նաեւ ասաց, որ իշխանությունները շատ ուրախ կլինեն, որ ինքը հենց հիմա հրաժարվի ընտրապայքարից, սակայան նա կարեւորում է նախընտրական քարոզարշավը եւ կողմ է, որ նախագահի թեկնածուները ընտրություններից տաս օր առաջ հրաժարական տան: Նա ինքն էլ չբացառեց, որ նախագահական ընտրություններից տասն օր առաջ ինքը եւս հրաժարական տա:





























