Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի նկատմամբ ստուգումները հիմք են տալիս ենթադրելու, որ նա վերազանցել կամ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները։ Քրեական գործ հարուցելու հարցը կարող է որոշվել հաջորդ շաբաթ, գրում է «Կոմերսանտը»։
Խմբագրության աղբյուրի տվյալով՝ Սերդյուկովի մասնակցությունը ՊՆ գույքի իջեցված գներով վաճառքի գործում ապացուցել չի հաջողվում վաղեմության պատճառով։
Ստուգման գործընթացում, սակայն, պարզվել է, որ Սերդյուկովի գլխավորած գերատեսչությունը մեզապես աջակցել է նախկին պաշտոնյայի քրոջ՝ Գալինայի ամուսին Վալերի Պուզիկովի բիզնեսին։
Քննության ուշադրությունը գրավել են Պուզիկովի կառուցած որոշ օբյեկտներ, մասնավորապես՝ Անապայի մոտ կառուցված քոթեջները, որոնք գտնվում են այն տարածքում, որը 2009թ. պաշտպանության նախարարությունը հատկացրել էր ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման համար։




























