Ստամբուլի Բաղջըլար թաղամասում գտնվող թուրքական սկանդալային Yeni Akit պարբերականի հրատարակչության տարածքում անհայտ անձը կամ անձիք ձայնային ռումբ են պայթեցրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հունվարի 11-ի ուշ երեկոյան Ստամբուլի Բաղջըլար թաղամասում գտնվող Yeni Akit պարբերականի հրատարակչության շենքում պայթյուն է որոտացել։ Պայթյունը թեթեւ գույքային վնաս է հասցրել հրատարակչությանը, սակայն խիստ վախեցրել է շրջակայքում ապրող բնակչությանը, ովքեր սարսափած դուրս են վազել տներից։
Ոստիկանությունն ուսումնասիրում է հրատարակչության անվտանգության տեսախցիկները՝ հայտնաբերելու ռումբը պայթեցնող անձին կամ անձանց։
Նշենք, որ Yeni Akit-ը հայտնի է հակահայկական եւ այլ թեմաներով ժողովրդին ատելության եւ թշնամության դրդող հրապարակումներով։





























