Այսօր` հունվարի 12-ի առավոտյան, «Արմավիա» ավիաընկերության Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի U8 -992 ինքնաթիռում արմավիրցի կին է ծննդաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Նա նշեց, որ թռիչքի ժամանակ կնոջ մոտ ցավեր են առաջացել, ինքնաթիռի բորտուղեկցորդուհին` Հասմիկ Ղեւոնդյանը, օգնել է կնոջը, ընդունել է ծնունդը: Արմավիրցի կինը աղջիկ է ունեցել, որին անվանել են բորտուղեկոցորդուհու անունով` Հասմիկ:





























