Ուղեւորատար «Բոինգ-737-500» օդանավը, որը Պերմից մեկնում էր Մոսկվա, հունվարի 14-ին ստիպված է եղել ընդհատել թռիչքը: Բանն այն է, որ ուղեւորներից մեկը կաթված է ստացել:
Անձնակազմը որոշել է օդանավը նախնական մեկնարկից վերադարձնել օդանավակայանի շենք: Օդանավում եղել է ընդամենը 90 ուղեւոր: Նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























