Վանաձոր քաղաքում, հունվարի 13-ին, հերթական թունավորման դեպքն է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 00:22-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 40-ամյա Նունե Եղիկյանը:
Բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կինը թունավորվել է կանաչ լոբու աղցանից, այժմ վիճակը գնահատվում է բավարար, հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ:




























