Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ uպաuարկման նշաններ տեղադրելու համար մրցույթ: Այդ մասին հրապարակված է ՊԵԿ-ի պաշտոնականն կայքում:
Հայտերը կարող են ներկայացվել մրցութային հանձնաժողով` մինչեւ մրցութային հայտերը բացելու օրը` հունվարի 18-ը, ժամը 15-ը: Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում:




























