Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 2013 թ. ակնկալում է արդյունաբերության 9.2% աճ: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ դա հավակնոտ նպատակ է, շատ քիչ երկրներ կան, որ նման բարձր աճ են նախատեսում: «Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր: Վերջին տարիներին արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում ավելացել է եւ առաջիկա տարիներին կհասնի 20-21%-ի»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների՝ 11 ամսվա կտրվածքով արդյունաբերության աճը Հայաստանում կազմում է 9,1%:




























