«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 2012 թ. մոտ 3 մլրդ դրամի վարկ է հատկացրել փոքր եւ միջին ձեռնարկություններին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՈՒՎԿ-ի տնօրեն Արթուր Բադալյանը:

Վարկավորվել է մոտ 85 կազմակերպություն: Վարկերը տրամադրվել են շուկայականից էժան՝ տարեկան 11-12%-ով, մինչեւ 5 տարի ժամկետով: Բացի այդ՝ վարկառուները կարող են արտոնյալ ժամանակահատված ստանալ եւ մարումներ չկատարել:

Ըստ Ա. Բադալյանի՝ ՈՒՎԿ-ն վարկավորում է այն կազմակերպություններին, որոնք գործունեություն են ծավալել կառավարության կողմից գերակա ճանաչված ճյուղերում՝ արդյունաբերություն, արտահանող կազնակերպություններ, նոր աշխատատեղերի ստեղծում:

Նշենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ն գործում է 2009 թվականից, միակ բաժնետերն է «Հայաստանի Փոքր եւ Միջին Ձեռնարկությունների Զարգացման Ազգային Կենտրոնը»: