«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առեւտրի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» ազատ Cbond հարթակում: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից: Այս թողարկումը ներառում է 100 հազ. դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով եւ 10.7562% տեղաբաշխման եկամտաբերությամբ 10 հազ. հատ պարտատոմս:
Սա հիփոթեքային ընկերության պարտատոմսերի արդեն չորրորդ թողարկումն է:
«Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն է: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:





























