2012թ Երեւանում «Շտապօգնությունը» սպասարկել է 202 հազար 457 կանչ, որը, 2011թ համեմատ, ավել է  20 հազարով: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Մանկական կանչերը կազմել են ավելի քան 19 հազար, ինչը եւս նախորդ տարվա համեմատ ավելացել է, աճել են նաեւ հոսպիտալացման դեպքերի քանակը: Ինչ վերաբերում է Երեւանում «Շտապօգնության» կողմից արձանագրած մահվան դեպքերին, ապա 2011թ դրանք 1949 էին,  2012թ՝ 2056:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ինչպես միշտ, նախորդ տարի եւս ամենաշատ կանչերը կապված են սիրտ-անոթային հիվանդությունների, ապա՝ սուր-շնչաառական ինֆեկցիաների եւ վնասվածքների, տրավմաների հետ: «Սիրտ-անոթային հիվանդությունները երիտասարդացել են, եթե նախկինում երիտասարդների մոտ չէին լինում ինֆարկտներ, ապա այժմ շատ ենք հանդիպում»,- ասաց նա: