Բնականոն գնաճը 2012 թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերին կազմել է 3.47 %: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի տեղեկագրում:

Բնականոն գնաճը, ինչպես հայտնի է, գնաճը հաշվարկում է առանց սեզոնային գործոննների ազդեցության: Օրինակ՝ սեզոնայնությամբ պայմանավորված՝ նոյեմբերին մրգերն ու բանջարեղենը թանկանում են, ինչը զրոյացվում է բնականոն գնաճում:

Բնականոն գնաճին ամենաշատը նպաստել է հավի բուդը՝ 0.34%-ով: Երկրորդ տեղում բարձր տեսակի ալյուրն է՝ նպաստումը գնաճին՝ 0.25%: Իսկ բենզինը միայն երրորդ տեղում է՝  գնաճին նպաստել է 0.21%-ով;

Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ հավի բուդը նոյեմբերի դրությամբ Երեւանում արժեցել է կգ-ը 1095 դրամ: Իսկ ամենաէժան հավի բուդ կարելի է գտնել Մարտունիում՝ 962 դրամով: