2013թ Երեւանում «Շտապօգնությունը» սպասարկել է 6687 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 107-ը: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: 2012թ համեմատ՝ Ամանորին կանչերի թիվը օրական 25-50-ով պակաս է եղել: Կանչերի մեջ 529-ը մանկական կանչեր էին, որոնցից հիվանդանոց են տեղափոխվել 136-ը: Ամանորի օրերին թունավորման 4 դեպք է արձանագրվել, թեեւ ծանր դեպքեր չէին, բայց տեղափոխվել են հիվանդանոց: Ինչ վերաբերում է փողոցներում վնասվածքների դեպքերի սպասարկմանը, ապա երկու կանչ ստացել են սառցադաշտից, իսկ մնացածը կենցաղային դեպքեր են եղել: Հրավառություններից վնասվածքներ ստանալու հետեւանքով կանչեր չեն արձանագրվել, միայն մեկ տարեկան երեխա էր այրվել: Երեւանում 2013թ առաջին տասը օր «Շտապօգնությունը» արձանագրել է 133 մահվան դեպք, օրական՝ 15-20 դեպք: Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ Ամանորի օրերին «Շտապօգնության» մեքենաների ուշացման հետեւանքով մահվան դեպքեր չեն արձանագրվել: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Ամանորի օրերին խնդիր է եղել կանչերի շատ քանակը, որը պայմանավորեց բժշկական սպասարկման որակի բարձրացմամբ:



























