Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է,որ հունվարի 15-ի ժամը 12.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն,Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշվածճանապարհներով երթեւեկելուց:





























