72-ամյա դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան, որը հայտնի է «Ադամանդե ձեռքը» ֆիլմում ճակատագրական գայթակղիչ կնոջ իր կերպարով, կրկնել է ֆիլմի հերոս Սեմյոն Սեմյոնիչ Գորբունկովի ճակատագիրը: Նա ընկել է մերկասառույցին:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը, երբ դերասանուհին խանութից տուն վերադառնալիս է եղել, հաղորդում է Life News-ը: Նրան օգնել են երկու տղամարդ եւ շտապօգնության մեքենայով ուղարկել հիվանդանոց: Բժիշկները դերասանուհուն ձախ սրունքի երկու կոճերի եւ ճաճանչոսկրի կոտրվածք են ախտորոշել:
Դերասանուհին կատարվածին հումորով է վերաբերվում՝ հիշելով, որ հայտնվել է«Ադամանդե ձեռքի» հերոսի իրավիճակում. «Այո, ընկա, եւ գիպս»:
Բնականաբար, ստացված վնասվածքը կազդի նաեւ դերասանուհու խաղացանկի վրա: Մասնավորապես, նա ստիպված է հետաձգել Վլադիմիր Վիսոցկուն նվիրված ներկայացման պրեմիերան, որը պետք է կայանար հունվարի 19-ին Կրասնոդարում:





























