ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը իր Բուռնաշ մականունը պատերազմի ժամանակ է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը:
«Պատերազմի դաշտում ժամանակ «ռացիաներով» էինք միմյանց հետ կապ պահում: «Կապ հաստատելուց առաջ ասում էինք 1-ին, 2-րդ, 3-րդ , հետո սկսեցինք «պազիվնոյներ» դնել: Ընկերներիցս մեկը ասաց արի քո անունը «Բուռնաշ» դնենք: Երիտասարդ տարիներին ես շատ էի նման «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի դերասանին, ով մարմնավորում էր Բուռնաշի կերպարը: Եվ այդտեղից ստացա «Բուռնաշ» անվանումը»,- անկեղծացավ Աշոտ Աղաբաբյանը: Հարցին, թե «Բուռնաշ» անունը իրեն կյանքում խանգարել է, թե ոչ, Աղաբաբյանը չեզոք պատասխան տվեց, ինչպես նաեւ ավելացրեց, որ այդ անունը արդեն պատմություն է դարձել եւ չի կարող պատմությունից հրաժարվել:





























