Թուրքիայի Իզմիր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է վերջին 8 ամսում 9 մզկիթներից նամազ անողների կոշիկները գողացած 52-ամյա տղամարդուն։

Մզկիթներում տեղադրված անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է տղամարդը մզկիթի մուտքի մոտ դրված դարակներից գողանում այդ պահին նամազ անողների կոշիկները։

Նշենք, որ մզկիթ մտնելուց առաջ մուտքի մոտ պետք է հանել կոշիկները։