Ռուսաստանում, «Իբորոնսերվիսի» գործով, դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է պաշտպանության նախարարության գործող բարձրաստիճան պաշտոնյա, տնտեսական վարչության պետ Նիկոլայ Ռյաբիխը:
Ինչպես գրում է «Կոմերսանտը», Ռյաբիխը հունվարի 14-ին ձերբակալվել է, «Օբորոնսերվիսի» կառույցներից մեկի՝ «Սլավյանկա» ընկերության հետ կապված հարցաքննությունից հետո: Քննիչները պարզել են, որ 2010 թվականին այդ կառույցը ՊՆ տնտեսական վարչության հետ գործարք է կնքել՝ գերատեսչության մոսկովյան շենքերից մեկի սպասարկման վերաբերյալ: Պարզվել է, որ հենց այդ ժամանակաշրջանում շենքում կապիտալ վերենորոգում է կատարվել եւ բոլոր ինժեներական հաղորդակցությունները ապամոնտաժվել են, սակայն դա չի խանգարել Ռյաբիխին վճարել գոյություն չունեցող ծառայությունների համար:
Ընկերության սեփականատեր Ելկինն ու գլխավոր տնօրեն Անդրեյ Լուգանսկին արդեն կալանավորված են:
Ընդհանուր առմամբ, 2010-2011 թվականներին կատարված այս խաբեությունը Ռուսաստանի ՊՆ-ի վրա արժեցել է ավելի քան 50 մլն ռուբլի (մոտ 1,7 մլն դոլար):




























