Հայկական «ՎԿՍ Արմենիա» ընկերությունը կշարունակի մանկական հագուստ եւ արտահագուստ կարել գերմանական «Եվրոդրեսս» եւ «Տեքստիլվերեդլունգս GmBH» ընկերությունների համար; ՀՀ կառավարությունն այսօր՝ հունվարի 16-ին որոշում ընդունեց ընկերության կողմից ներմուծված որոշ հաստոցների համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչեւ 2015 թ. ապրիլի 30-ը կամ նոյեմբերի 30-ը:
Ըստ պայմանագրի՝ ընկերությունը կարի ծառայություններ է իրականացնում մատակարարի կողմից տրամադրված հումքով:
Նշենք, որ «ՎԿՍ Արմենիան» նման արտոնություն ստանում է արդեն երկրորդ անգամ:
Միայն 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ընկերությունն արդեն իսկ արտադրել է ավելի քան 220 հազ հատ արտահագուստ և մանկական հագուստ: Ընկերությունում աշխատողների ճնշող մեծամասնությունը կանայք են: Ընկերությունը 2011 թ. Շիրակի մարզի Ամասիա քաղաքում հիմնել է նոր արտադրություն:





























