Թուրքական CNNturk, Kanal D հեռուստաընկերությունների, եւ Posta պարբերականի գլխավոր խմբագիր եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հունվարի 16-ին տարած վիրահատությունից հետո գտնվում է խիստ ծանր վիճակում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Բիրանդի սիրտը վիրահատության ժամանակ կանգնել է, սակայն բժիշկներին հաջողվել է այն կրկին աշխատեցնել։
Թուրքական լրատվամիջոցներով տարածվել էր, թե նա մահացել է, սակայն նրա որդին հայտնել է, որ հայրը գտնվում է խիստ ծանր վիճակում։
Նշենք, որ Մեհմեդ Ալի Բիրանդը հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակտիվ քարոզչությամբ։ Նա այցելել է Հայաստան եւ հանդիպել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Մոտ 2 ամիս առաջ մի հարցազրույցի ժամանակ նա ասել էր. «Երբեմն ասում են, թե ես հայ եմ, բայց ես հայ չեմ։ Եթե հայ լինեի, հպարտություն կզգայի դրա համար»:



























