Թուրքիայի Ադափազարի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում 15-ամյա պատանին մոր հետ վիճաբանության ժամանակ դանակով կտրել է նա կոկորդը եւ 4 տեղից դանակահարել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ադափազարը քաղաքում, փողոցի մեջտեղում հարազատ մորը հետ վիճաբանող 15-ամյա պատանին դանակի հարվածներ հասցնելուց հետո փորձել է փախչել, սակայն քաղաքացիները նրան բռնել եւ հանձնել են ոստիկաններին։ Նա դանակով կտրել էր մոր կոկորդը եւ 4 տեղից դանակահարել։

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված մոր վիճակը խիստ ծանր է։