Փետրվարի  8-ին իր թեկնածությունը հանելու մասին հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը պատրաստվում է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո ակտիվ լինել: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ նախատեսված են մի շարք հանդիպումներ, արդեն նախնական զանգեր են եղել խորհրդարանական ընտրությունների մասնակցող եւ նախագահական ընտրություններին չմասնակցող ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ, նախատեսվում են կոնսուլտացիաներ: Արամ Հարությունյանը պատրաստվում է լինել ժողովրդի կողքին եւ այն ուժի կողքին, ով ինչ-որ բան կձեռնարկի:

«Մի ընտրություն, որտեղ մինչեւ առաջադրումը որոշ ուժերի համար եղել են մի շարք խոչընդոտներ, չեմ մասնակցի այդ ընտրության: Եթե նույնիսկ իմանամ, որ հաղթելու եմ, ապա չեմ մասնակցի»,- ասաց նա: Արամ Հարությունյանը առաջարկում է ոչ միայն քվեաթերթիկոմ մենակ թողնել Սերժ Սարգսյանին, նաեւ պառլամենտը ցրել, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: 

«Հացադուլը պիտի նպատակ չլինի քաշ գցելու վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը ո՞ր նստած էր, ինչ  պահանջ կար՝ Հայաստան: Անդրիասին հարգում եմ, նորմալ տղա է բայց քաղաքական գործիչ չէ»,- ասաց նա՝ անդրադառնալով մյուս թեկնածուներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am