Ամերիկացի 33-ամյա լուսանկարիչ, 2 երեխաների մայր Սառա Սիեռան հունվարի 7-ին մեկնել է Ստամբուլ եւ օրեր անց անհետացել։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Սառայի անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին։
Նշվում է, որ Սառայի անձնագիրն ու իրերը գտնվում են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի մի հոսթելում։
Վերջին անգամ Սառան հեռախոսով քրոջը տեղեկացրել է, որ գնում է Գալաթասարայի աշտարակը տեսնելու։
Ամերիկացի իրավապահները մանրամասն հետաքննություն են սկսել։ Սպասվում է, որ Սառայի ընտանիքի անդամները ժամանելու են Ստամբուլ։





























