Արեւելա-սիբիրյան երկաթուղու հատվածում՝ Բուրյաթիայի Զաիգրաեւսկի շրջանում, որտեղ փետրվարի 7-ին գծերից դուրս էին եկել նավթով լի ցիստեռնները, երթեւեկությունը վերականգնվել է:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, միջադեպի պատճառով դադարեցվել էր երթեւեկությունը բոլոր ուղղություններով:
Վթարը տեղի էր ունեցել Ուլան-Ուդեից 70 կմ հեռավորության վրա, ընթացքում դուրս էին եկել 7 ցիստեռններ, որոնցից 5-ը թեքվել էին կողքի, իսկ 2-ից նավթ էր հոսել: Արդյունքում վնասվել էր երկաթուղու 75 մետրանոց հատվածը:
Վթարի հետեւանքները վերացնելու համար աշխատել է 120 մարդ:




























