Եմենի զինապահեստում այսօր` փետրվարի 7-ի առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետեւանքով 10 հոգի զոհվել են, մի քանիսը` վիրավորվել:

Ինչպես հայտնել է Սինհուա գործակալությունը` վկայակոչելով իրավապահ մարմինների ներկյայացուցիչներին, պայթյունը տեղի է ունեցել երկրի արեւմուտքում` Խաջա նահանգում: Պայթյունի զոհ են դարձել խաղաղ քաղաքացիներ:

Պայթյունի պատճառները չեն հաղորդվել: