Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի "Միսս յոթ մայրցամաք-2009 գեղեցկության եւ նրբագեղության միջազգային մրցույթը, որը կմեկնարկի հուլիսի 29-ին, Երեւանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։

Մրցույթին կմասնակցեն գեղեցկուհիներ՝ Անգլիայից, Բելառուսից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թունիսից, Թուրքիայից, Իտալիայից, Լատվիայից, Լեհաստանից, Լիտվայից,Ղազախստանից, Ռուսաստանից, Սլովակիայից Վրաստանից, Չեխիայից, Սերբիայից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից։

Գեղեցկության եւ նրբագեղության միջազգային մրցույթին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Միսս եւ միստր» բարեգործական հիմնադրամը եւ «Ֆոկուս Մեդիա» ընկերությունը։