Երեկ կրակոցներ են հնչել Երեւանի Էրեբունի համայնքի Ռոստովյան փողոցում:
Ժամը 18-ի սահմաններում ոտնաթաթերի մասում ստացած հրազենային վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 33-ամյա Կարեն Բ.-ն: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ ապօրինի պահվող հրազենով Կարեն Բ.-ի վրա կրակել և նշված վնասվածքները պատճառել է 1970 թ. ծնված, նախկինում դատված Արսեն Գ.-ն: Այսօր Արսեն Գ.-ն մեղայականով ներկայացել է բաժին և ներկայացրել 9 մմ տրամաչափի «Բայկալ» տիպի ատրճանակ` մեկ պահունակով` առանց փամփուշտների: Ըստ ոստիկանության` Արսեն Գ.-ն ձերբակալված է:
Ի դեպ, ձերբակալվածը սերտ կապեր ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, եւ ըստ որոշ տեղեկությունների, նրա թիկնապահն է:


























