Առաջիկայում Լոնդոնի գլխավոր այգիներից մեկը` թագավորական Ռիջենթս-պարկը լուրջ փոփոխությունների կենթարկվի: տեղական Invisible Works ճարտարապետական բյուրոն ներկայացրել է նոր նախագիծը` Invisible City անունով: «Անտեսանելի քաղաքը» ժամանակակից մշակութային կենտրոն է լինելու` ծառերի հետ համահունչ «ծառերի վրա տնակներով»:

Շենքերի կարկասն արված է փայտից, իսկ որպես պատեր եւ տանիք ծառայելու են էկոլոգիապես անվտանգ նյութերից թափանցիկ պանելները: Այդ շինությունները վերածվելու են լիարժեք պատկերասրահների, թանգարանների, թատերական եւ բալետային բեմերի, որոնք քաղաքի բնակչին քաշելու են դեպի բնություն: Առայժմ Invisible City-ն գտնվում է մշակման փուլում, դրա շինարարությանը ուշադիր հետեւում են ռեժիսոր Թիմ Բերթոնն ու նրա կինը` Հելենա Բոնեմ-Քարտերը: «Անտեսանելի քաղաք» իր դռները կբացի արդեն հաջորդ տարի: