Twitter-ում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի էջի հետեւորդների քանակը 5 միլիոն մարդ է, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Ֆրանցիսկոս պապի @pontifex էջում հաղորդագրությունները հրապարակվում են ինը լեզուներով` ներառյալ իտալերենը, անգլերենը, իսպաներենը, արաբերենը եւ լատիներենը: Հռոմի պապի էջում հաղորդագրությունները հրապարակվում են նրա հավանությամբ: Սակայն պապն անձամբ Twitter -ից չի օգտվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ֆրանցիսկոսի` Հռոմի պապ ընտրվելուց մի քանի օր հետո հրապարակած առաջին գրառումը հետեւյալն էր. «Ես ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ խնդրում շարունակել աղոթել ինձ համար»: Twitter ցանցում Հռոմի պապի էջը մեկնարկել էր անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին` նախկին Բենեդիկտոս XVI պապի կողմից` ավելի լայն լսարանի հետ կապ ունենալու նպատակով, այդ թվում նաեւ երիտասարդության:



























