Ավստրալիայի Վիկտորիա նահանգում գտնվող Կոլակ քաղաքը հրաժարվել է սեքս խանութ բացելու գաղափարից: Համապատասխան որոշումն ընդունվել է քաղաքային խորհրդի նիստին, մեծերի համար խանութը որոշվել է չբացել` բարոյական նկատառումներից ելնելով։
Ինչպես հաղորդում է ABC News-ը, քաղաքապետ Լին Ռասելը հայտարարել է, որ Կոլակը միշտ պահպանողական քաղաք է եղել եւ հետագայում էլ կշարունակի այդպիսին մնալ:
Գերատեսչության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ սեքս խանութը պատրաստվում էին բացել երկու հասրակական կազմակերպություններից` ընտանեկան գործերի գծով ծառայությունների եւ աշխատանքի բիրժայի հաստատություններից ոչ հեռու: Այս հանգամանքը եւս իր դերն է ունեցել ինտիմ ապրանքներ վաճառող խանութի բացման հեղինակների նախաձեռնության դեմ: Իսկ թե ով եւ երբ է հստակ հայտարարել սեքս խանութ բացելու վերաբերյալ, չի ճշտվել, գրում է «Լենտա.ռու»-ն:
Կոլակը տեղակայված է Մելբուրնից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա: Քաղաքն ունի գրեթե 10 հազար բնակչություն:




























