Կանադացի մարիա կարեյրոն վիճակախաղով 40 մլն դոլար է շահել: 51-ամյա կինը ապրիլի 5-ին հաղթել է Lotto Max վիճակախաղով: Ապրիլի 8-ին, Ontario Lottery and Gaming Corporation կազմակերպությունը նրան պաշտոնապես հռչակել է հաղթող:
Ինչպես գրում է CBC News-ը, Կարեյրոն ասել է, թե երբ ստուգել է տոմսը, սկզբից չի հասկացել, թե ինչ գումար է շահել: Սկզբում պատկերացրել է, թե 40 հազար է շահել, ապա ապշել է իր իսկ ստացած շահումից:
Նրա ամուսինը հայտարարել է, թե մտադիր է թողնել աշխատանքը: Ինքը` Կարեյրոն նշել է, որ շահումը նշելու է ընտանիքի հետ շվեդական սեղանի շուրջ, ապա գալ տուն, լոգանք ընդունել եւ քնել: Միլիոնատիրուհին առայժմ չգիտի իր հետագա անելիքները:
BBC News-ը ներկայացրել է Lottery and Gaming Corporation-ի վիճակագրությունը, ըստ որի միլիոնից ավելի շահողների մեծ մասը նախ վճարում է պարտքերը: 56 տոկոսը գնում է արձակուրդ, 36 տոկոսն անմիջապես տուն է գնում, իսկ 43 տոկոսը հեռանում աշխատանքից կամ նոր աշխատանք գտնում:




























