Կանադահայ երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ կանադական մի շարք խոշոր քաղաքներում կազմակերպվել են բողոքի ցույցեր` նպատակ ունենալով տեղի բնակչությանը իրազեկել Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության մասին` նվիրված Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին:
Մարտի 29-ին Մոնրեալում, ապրիլի 6-ին Օտտավայում եւ ապրիլի 7-ին Տորոնտոյում տեղի ունեցած ցույցերին մասնակցել են մի քանի տասնյակ կանադահայեր, ովքեր կրում էին Ադրբեջանում հայկական կոտորածները դատապարտող պաստառներ եւ բաժանում մանրամասն տեղեկատվություն պարունակող նյութեր:




























