Ավստրալիայում մրցույթ է հայտարարվել «աշխարհի 6 լավագույն թափուր տեղերի համար», որին մասնակցում է ավելի քան 40 հազար մարդ ողջ աշխարհից: Աշխատավարձը կազմում է ավելի քան 100 հազար դոլար: Հաղթողները կես տարվա պայմանագիր կկնքեն եւ կմեկնեն աշխատելու Ավստրալիայում:
Ինչպես հաղորդում է Vesti FM»-ը, թափուր տեղերի շարքում են «երկրի գլխավոր կատակասերը», «դեգուստատորը», «բնության պաշտպանը», «այգուն հետեւողը», «հուսահատ ճանապարհորդը»: Հավակնորդները պետք է կեսրոպեանոց տեսանյութ ձայնագրեն, որտեղ կբացատրեն, թե ինչու հենց իրենք են համապատասխանում տվյալ աշխատանքի համար:
«Երազանքի թափուր տեղերն» առաջարկվում են օտարերկրացի երիտասարդների հետ (18-30 տարեկան) Ավստրալիայի միջազգային համագործակցության շրջանակներում, ովքեր ցանկանում են Ավստրալիայում ժամանակավոր աշխատանք ունենալ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նախորդ մրցույթի ժամանակ, 2009 թվականին, «Համիլթոն» կղզուն հետեւող» դարձած երիտասարդն ամուսնացել է ավստրալուհու հետ եւ մնացել այնտեղ:




























