Իսրայելի Գալիլեյան ծովի հատակում քարե հանելուկային կառույց է հայտնաբերվել: Հնագետները փորձում են պարզել թե երբ եւ ինչ նպատակով է դա կառուցվել: Առեղծվածային կառույցն ունի կոնի ձեւ եւ պատրաստված է կոշտ բազալտե բլոկներից:
Համաձայն հետազոտողների` քարերի կշիռը հաշվվում է մոտ 60 հազար տոննա, հայտնում է Infuture-ը: Բարձրությունը հասնում է մոտ 10 մետրի, իսկ անկյունագիծը` մոտ 70 մետր:
Տեսականորեն` շինությունը նման է հսկա բուրգի: Համաձայն մի քանի ենթադրությունների` նման կառույցները երբեմն օգտագործվել են թաղումների համար:
Միաժամանակ հետազոտողները նշել են նաեւ, որ գործիքների օգնությամբ մշակումներ չկան: Նրանք նաեւ նշել են, որ առավել հավանական է, որ այդ շինությունը ստեղծել է մարդը` հողի վրա, որից հետո Գալիլեյան ծովի ջրի մակարդակը բարձրացել է: Ինչպես հայտնել է Իսրայելի հնագիտական ղեկավարության հնագետ Իյիցժակ Պացան, բուրգերի կառուցումը սկսվել է մոտ 4 հազար տարի առաջ:




























