Լիբանանի Քլեյաթ քաղաքի քաղաքապետը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Աքքար հովտի իր դաշտում աճեցնելով 130 սանտիմետր երկարությամբ՝ աշխահում ամենամեծ գազարը։
Նման ազդեցիկ չափերի գազարը պաշտոնյայի բերքի մեջ միակը չէ։ Ահմեդ Իբրահիմն անձամբ ասում է, որ այս գարուն իր աճեցրած արմատապտուղների մեծ մասի երկարությունն անցնում է 60 սանտիմետրից:
Քաղաքապետի խոսքով, նա քիմիական պարարտանյութեր չի օգտագործում, եւ գազարի աննորմալ չափերի պատճառն իրեն հայտնի չէ։ Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթանիա» լրատվական գործակալությունը, քաղաքապետ Ահմեդ Իբրահիմն ուրախ չէ նման տպավորիչ բերքի համար եւ կարծում է, որ իրեն չի հաջողվի շուկայում վաճառել այն։
Հետաքրքիր է, որ աշխարհում ամենամեծ կարտոֆիլն ու բողկը նույնպես աճեցվել են Լիբանանում, գրում է Lifenews-ը։ Դրանից բացի, լիբանանցի պաշտոնյաներն արդեն հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ ամենամեծ բաժակ լիմոնադը պատրաստելու համար։




























