Աֆղանստանը, որտեղ արտադրվում է համաշխարհային օպիատների 90% -ը, բնակչության մեկ անձի հաշվով թմրամիջոցներից կախվածություն ունեցողների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել. 35 միլիոնից ավելի քան 1 միլիոն աֆղանցի «նստած» է հերոինի ասեղի վրա։
Պատճառները, որոնք նպաստում են նման թվով աֆղանացիների՝ թմրանյութերից կախվածություն ձեռքբերելուն, շատ են։ Զգալի դեր են ունեցել բռնության ու արյունահեղության տասնամյակները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Վերջին 30 տարում երկրից փախած շատ մարդիկ ապաստան են գտել Իրանում ու Պակիստանում, որտեղ առանց այն էլ շատ էին թմրանյութերից կախվածություն ունեցողները։ Այժմ փախստականները վերադառնում են, եւ, աֆղանացի պաշտոնյաների խոսքով, իրենց հետ թմրանյութերի խնդիրն են բերում։ Ազդում է նաեւ գործազրկությունը, որը ներկա պահին համարյա 40 տոկոս է։




























