ReelzChannel-ը թողարկում է «Կապոնե կլանը»  (The Capones) ռեալիի-շոուն: Սերիալի հերոսները կինեն հռչակավոր գանգսթերի հետնորդները:

Հեռուստաշոուն պատմելու է Կապոնե ընտանիքի կյանքի եւ նրանց անձնական բիզնեսի` իտալական ռեստորանի մասին: Ալիքի կայքի փոխանցմամբ, Կապոնեները շատ զգացմունքային են, նրանք հակված են խանդի եւ նախանձի, սիրում են վիճել իրար հետ:

Սերիալի հերոսների թվում են ընտանիքի ղեկավար Դոմինիկ Կապոնեն (նա Ալ Կապոնեի եղբոր թոռն է), նրա մայրը, ով մշտապես քիթը խոթում է ուրիշների գործերի մեջ, նրա գործող եւ նախկին սիրուհիները, խելագար մորաքույրները, հարբեցող զարմիկները, անհաջողակ ընկերը, եւ այլ արտառոց կերպարներ: