Գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդու օրգանիզմը հյուծվում ու ծերանում է շատ ավելի արագ, քան նրա նախնիներինը, թեեւ արտաքնապես ժամանակակից մարդիկ համապատասխան տարիքում շատ ավելի լավ տեսք ունեն, քան նանց նախնիները:
Ժամանակակից մարդու օրգանիզմը միջինը 15 տարով ավելի ծեր է, քան իր մոր կամ տատիկի օրգանիզմն այդ նույն տարիքում, հաղորդում է European Journal of Preventive Cardiology ամսագիրը:
Նման եզրակացության են եկել Նիդերլանդների առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակիցները: Նրան հետազոտությունը տեւել է 20 տարի, որի ընթացքում ուսումնասիրվել է մոտ 6 հազար հասուն մարդու առողջական վիճակը՝ տարբեր տարիքային խմբերում, գրում է АН-online-ը:




























