Պեկինում առաջին անգամ արձանագրվել է մարդու կողմից H7N9 թռչնի գրիպով վարակվելու դեպք, որն ի հայտ է եկել մարտի վերջին:

Ինչպես հաղորդում է sina.com-ը, հիվանդությունը հայտնաբերվել է 7-ամյա երեխայի մոտ, ով անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ անալիզներն ուղարկվել են համաճարակային վերահսկողության համաչինական կենտրոն՝ ախտորոշումը հաստատելու համար: Երկու մարդ, ովքեր սերտորեն շփվել են երեխայի հետ, եւս հետազոտություն են անցնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ թռչնի գրիպից զոհերի թիվը Չինաստանում հասել է 11-ի: Նրանցից 7-ը Շանհայի բնակիչներ են, 2-ը՝ Չժեցզյան նահանգի, մեկը՝ Ցզյանսու նահանգի, եւս մեկը՝ Անհոյ նահանգի բնակիչներ:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում թռչնի գրիպով հիվանդանալու 44 դեպք է արձանագրվել: Համաճարակը կանբելու համար փակվում են թռչունների վաճառքի շուկաները: